Չեմպիոնական մրցավազքում միավորների ծանր կորուստ ունեցավ «Չելսին»՝ սեփական հարկի տակ 2:1 հաշվով զիջելով աղյուսակը եզրափակող «Սանդերլենդին»: Այժմ լոնդոնցիները, հաշվի առնելով «Լիվերպուլի» մեկ խաղ պակաս անցկացրած լինելու պարագան, իրենց հիմնական մրցակցին զիջում են պոտենցիալ հինգ միավորով: Իրավիճակի մեջ քիչ թե շատ բեկում մտցնելու համար Մոուրինյոյի սաներին ոչինչ չի մնում անելու, քան առաջիկայում մերսիսայդցիների հետ սպասվելիք հանդիպման ժամանակ հաղթել մրցակցին: Ի դեպ, սա մրցաշրջանում սեփական հարկի տակ «Չելսիի» առաջին պարտությունն էր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ